Իտալիայի խորհրդարանը պահանջել է տրամադրել Ադրբեջանի ականապատ դաշտերի քարտեզները

11:33   03 Մարտ 2021    337

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, փաստաթուղթը կողմերին կոչ է անում կառուցողական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ազատագրված շրջաններում ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար, և այդ կապակցությամբ առաջարկվում է տրամադրել ականապատված տարածքների քարտեզները:

Բանաձևում ասվում է, որ ադրբեջանական կողմը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, վերադարձրել է պատերազմից առաջ և դրա ընթացքում գերի ընկած բոլոր հայ ռազմագերիներին:

Փաստաթուղթը Իտալիայի կառավարությանը կոչ է անում սատարել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության նախաձեռնություններին` 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները