Սաուդյան Արաբիան «Boeing»-ից և «Airbus»-ից շուրջ 70 ինքնաթիռ կգնի

11:59   03 Մարտ 2021    247

Սաուդյան Արաբիայի պետական ավիաընկերությունը նախատեսում է տասնյակ նոր ինքնաթիռներ գնել Airbus և Boeing ընկերություններից, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Airbus-ը և Boeing-ը Սաուդյան Արաբիայից մեծ պատվեր կստանան կորոնավիրուսային համավարակի ֆոնին: Սաուդյան Արաբիայի պետական ավիաընկերությունն օրերս նախատեսում է գնել 70 նոր ինքնաթիռ, հայտնում են սաուդյան լրատվամիջոցները՝ անանուն աղբյուրների վկայակոչմամբ:

Խոսքը A321 և Boeing 777 և 787 մոդելների մասին է։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե Սաուդյան Արաբիան որ մոդելի քանի ինքնաթիռ է մտադիր գնել:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ներկայում երկիրը բանակցություններ է վարում տեղական բանկերի հետ 3 միլիարդ դոլար վարկի շուրջ`գործարքը մասնակիորեն ֆինանսավորելու համար: Մասնավորապես, բանակցություններ են ընթանում նոր վարկի տրամադրման շուրջ 70 նոր ինքնաթիռ գնելու համար:

Արաբական երկիրը դեռևս չի մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները