Վրաստանի ընդդիմությունը իշխանություններին է մեղադրում Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա հարձակման համար

12:12   03 Մարտ 2021    229

Վրաստանի Գորի քաղաքում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակը ջարդուփշուր անելու համար կուսակցության անդամները մեղադրում են իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմնակիցներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կուսակցության Գորիի կազմակերպության ղեկավար Բադրի Բասիշվիլիի հայտարարությանը:

«Որքանով որ ես եմ տեղյակ, դա խմբակային հարձակում էր գրասենյակի վրա: Ամենայն հավանականությամբ, նրանք «Վրացական երազանքի» ակտիվիստներն են եղել», – ասել է Բասիշվիլին:

Նրա խոսքով՝ 2012 թվականից ի վեր սա վեցերորդ նման դեպքն է: Քաղաքական գործիչը հավելել է նաև, որ բոլոր դեպքերը տեղի են ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի օրոք:

Երեքշաբթի երեկոյան՝ մարտի 2-ին, անհայտ անձինք հարձակվել են կուսակցության գրասենյակի վրա: Իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել երկու մարդու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները