Վաշինգտոնում ուժեղացնում են անվտանգության միջոցները մարտի 4-ին հնարավոր սադրանքների պատճառով

12:40   03 Մարտ 2021    205

Կապիտոլիումի ոստիկանությունը մտադիր Է ուժեղացնել միջոցները Վաշինգտոնում անվտանգության ապահովման համար այն մասին հետախուզության ստացված տվյալների պատճառով, թե մարտի 4-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում հնարավոր են սադրանքներ:

Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է Twitter-ում ոստիկանության պաշտոնական Էջում:

«Վարչությանը հայտնի Է մարտի 4-ին վերաբերող հետախուզական տվյալների մասին, (մենք) շարունակում ենք աշխատել իրավապահ մարմիններից մեր գործընկերների հետ: Հիմնվելով մեզ մոտ առկա տվյալների վրա՝ դեպատամետն ընդունել Է անվտանգության ուժեղացման եւ մի քանի օրով, այդ թվում մարտի 4-ին անձնակազմի համալրման օպերատիվ միջոցներ»,- ասված Է հրապարակման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները