C Seed M1 անունը կրող հեռուստացույցն առաջինն է իր տեսակի մեջ։ Այն կարող է հեշտությամբ ճկվել, ինչպես նաև հիանալի այլընտրանքային տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհրաժեշտության դեպքում հեռուստացույցը հեռացնել իրենց տեսադաշտից, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Նշվում է՝ նոր սերնդի այս սարքավորումն ապահովում է 4K HDR որակ և ունի նմանը չունեցող գունընկալիչներ, որոնք կգնահատեն հատկապես ֆիլմ դիտող անձինք։ Բացի այդ, սարքավորման մեջ ներառված են 250W հզորությամբ բարձրախոսներ։
Հեռուստացույցն արժե 400 000 ԱՄՆ դոլար։ Այն հասանելի է սև, ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն տարբերակներով։
Նորարարական տեխնիկան վաճառքի կհանվի 2021-ի հուլիսին։
Հիշեցնենք՝ C Seed ավստրիական բարձրակարգ ապրանքանիշը ստեղծվել է 2009 թ.-ին Ալեքսանդր Սվատեկի կողմից՝ Bang & Olufsen էլեկտրոնիկա արտադրող ընկերության նախկին երկու աշխատակիցների հետ։ Ընկերությունն հայտնի է նորարարական հեռուստացույցների ստեղծմամբ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ավստրիա