Կրեմլից պարզաբանել են, թե արդյոք Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ կներկայացնի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դեմ

15:05   03 Մարտ 2021    173

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է պատասխան պատժամիջոցներ կիրառել Եվրամիության եւ ԱՄՆ-ի դեմ:

«Անհնար է հրաժարվել փոխադարձության սկզբունքից: Մենք ղեկավարությանը կներկայացնենք պատժամիջոցներ, համաձայնության կգանք, այնուհետև կփոխանցենք լրատվամիջոցներին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները մարտի 2-ին պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Ավելի ուշ ԱՄՆ Առևտրի նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպությունների ցանկը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ իշխանությունները Նավալնիի հետ կապված իրավիճակը դիտարկում են որպես «անհետաձգելի առաջնահերթություն», և այդ հարցով գտնվում եմ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները