Անօդաչուների ոլորտում ՌԴ-ի միակ հույսը «Օխոտնիկ» ԱԹՍ-ն է

16:15   03 Մարտ 2021    209

Չինական Sina հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի ոլորտում Ռուսաստանի ոչ նախանձելի վիճակին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք Военное Обозрение հրատարակությունից:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի արտադրողների միջև մրցակցության հարցում Ռուսաստանի Դաշնությունը շատ է հետ ընկել: Եվ այդ բացը լրացնելու միակ հույսը նրա եզակի մշակումն է՝ Ս-70 «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարքը:

Միևնույն ժամանակ, հեղինակը ենթադրել է, որ անօդաչու թռչող սարքերի ոլորտում հետ մնացող Ռուսաստանը դժվար թե կարողանա «լրացնել» բացը «Օխոտնիկ» ԱԹՍ-ի հաշվին: Ի վերջո, նրա կարծիքով, Ռուսաստանը դեռ բավարար փորձ չի ձեռք բերել աշխարհում ամենակատարյալ անօդաչու սարքը ստեղծելու համար, չնայած «Օխոտնիկ»-ն արտաքին տեսքից կատարյալ է թվում:

Չինական լրատվամիջոցը նշում է, որ այս պահին աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ունակ են ամերիկյան MQ-9 Reaper-ի մակարդակի անօդաչու սարքեր արտադրել: Եվ այդպիսի արտադրողների մեջ չկան ռուսական ձեռնարկություններ:

«Ռուսաստանը չունի արդյունավետ հարձակողական անօդաչու թռչող սարքեր, իսկ ռուսական արտադրության հետախուզական անօդաչու սարքերը դեռևս իրենց այնքան էլ լավ չեն դրսևորել»,-ասվում է հոդվածում:

Հրապարակված տվյալների համաձայն` ծանր, ցածր նկատելիությամբ հարձակողական Ս-70 «Օխոտնիկ» սարքը ունի 25 տոննա թռիչքային քաշ և ունակ է զարգացնել մինչև 1000 կմ/ժ արագություն: Տրանսպորտային միջոցի երկարությունը 14 մետր է, թևերի բացվածքը `19 մետր: Նախատեսվում է այն վերազինել ներֆյուզելյաժային, այդ թվում ՝ օդ-օդ դասի հրթիռներով: Նախկինում մամուլում այս տարբերակը նկարագրվում էր որպես մարտական անօդաչու թռչող սարք՝ որսացողի գործառույթով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները