BMW-ի ճապոնական ստորաբաժանումը խանութ-սրահներին ստիպել է գնել ընկերության չվաճառված մեքենաները

16:28   03 Մարտ 2021    175

BMW գերմանական ավտոհսկայի ճապոնական ստորաբաժանումը տարիներ շարունակ մանրածախ խանութ-սրահներին ստիպել է անձամբ գնել ընկերության չվաճառված մեքենաները:

Այդ մեքենաներն այնուհետև ստիպված են եղել իրացնել որպես օգտագործված մեքենա, ինչը հանգեցրել է առևտրականների համար զգալի կորուստների, Kyodo լրատվական գործակալությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ այդ պրակտիկան սկսվել է առնվազն վեց տարի առաջ, սակայն դադարեցվել է այն բանից հետո, երբ ճապոնական իշխանություններն այդ կապակցությամբ հետաքննություն են սկսել: Իշխանությունները դրանում հակամենաշնորհային օրենսդրության խախտում են արձանագրել։

Գործակալության տվյալներով՝ խնդիրներից խուսափելու համար BMW ընկերության ճապոնական ստորաբաժանումը գործը քննող հանձնաժողով է ներկայացրել իրավիճակի բարելավման պլան և հրաժարվել նախկին նորմերից:

Եթե ծրագիրը հավանության արժանանա կարգավորողի կողմից, ընկերությունը կարող է խուսափել օրենքների խախտման մեղադրանքներից և չի ենթարկվի տուգանքների:

Hayatsk.info

Հեշթեգներ: BMW  


Վերնագիրի այլ պիտակները