ՄԱԿ-ի հետազոտություններ. Հայերը չեն ուզում վերադառնալ Ղարաբաղ

15:36   03 Մարտ 2021    367

Անցած տարվա աշնանը երկրորդ ղարաբաղյան պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո, ինչ որ մի ժամանակ իրենց ադրբեջանցի հարևաններին ակտիվորեն վտարած Ղարաբաղի շատ հայեր այսօր իրենք են հայտնվել փախստականների բարդ վիճակում։

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Վեստնիկ Կավկազա» պարբերականին, ՄԱԿ-ի (UNHCR) պատվերով 2021 թվականի հունվարի 22-ին անցկացված հետազոտությունների համաձայն՝ «փախստականների վիճակի նման (refugee like situation) դրության մեջ հայտնված ավելի քան 85% հայ ընտանիքները չեն պատրաստվում տեղափոխվել իրնց այսօրվա բնակավայրերից։ Ինչ վերաբերվում է մնացած 15%-ին, ապա պլանավորում են տեղափոխվել, կամ Լեռնային Ղարաբաղի մեծ քաղաքներ (Խանքենդի, Խոջավենդ), կամ էլ տեղափոխվել Հայաստանի մեծ քաղաքներ։

Դրանով հանդերձ, հայ փախստականների 60%-ի համար սնունդ ստանալու հիմնական աղբյուր է հանդիսանում պարենամթերքի անմիջական բաժանումը։ Հակամարտության հետևանքների պատճառով՝ փախստականների շուրջ 43%-ը, ինչպես նաև նրանց ապաստանող տնտեսությունների 40%-ի երեխաները կրթություն ստանալու հնարավորություններ չունեն։

Փախստականների ավելի քան 73%-ը, ինչպես նաև նրանց ապաստանող տնտեսությունների 49%-ը նշում են, որ հակամարտությունը կրճատել է պարենամթերք գնելու նրանց հնարավորությունը։ Փախստականների մոտ 14%-ը և փախաստականներին ապաստանող ընտանիքների 11%-ը, առնվազն շաբաթը մեկ անգամ չեն կարող իրենց թույլ տալ սնունդ գնել։ Արդյունքում նրանք ստիպված են լինում կրճատել սննդի օրաբաժինը։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածության համաձայն՝ ռուս խաղաղապահների տեղակայման սկզբից տարածաշրջան են վերադարձել ավելի քան 50 հազար հայեր։ Փորձագիտական հանրությունում կարծիք է հայտնվել այն մասին, որ այդ թիվը չի արտացոլում գործերի իրական վիճակը, քանզի շատ հայեր վերադառնում են միայն նրա համար, որպեսզի վերցնեն առաջին անհրաժեշտության իրերը և վերադառնան Հայաստան։ Դա են հաստատում նաև ՄԱԿ-ի պատվերով 2021 թվականի հունվարի 21-ին անցկացված մյուս, ավելի արդիական հետազոտությունը։ Նրանում նշվում է, որ Հայաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից երկիր են տեղափոխվել շուրջ 91 հազար փախստականներ։ Տարբեր գնահատումների համաձայն՝ նրանցից ընդամենը 20 հազարն է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ Հարցվածների շուրջ 70%-ը նշում է, որ առնվազն առաջիկա ամիսների ընթացքում չեն պլանավորում վերադառնալ տարածաշրջան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները