ԱԳՆ. Մի շարք երկրների խորհրդարանականները իրենց շահերը վերադասում են խաղաղության ապահովման շահերից

16:35   03 Մարտ 2021    626

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման հարցի առնչությամբ որոշ եվրոպական երկրների օրենսդիր մամինների կողմից վերջերս ընդունված բանաձևերը։

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ն՝ ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում ստեծված նոր իրավիճակը, և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը՝ գտնվում են ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

«Ադրբեջանական կողմը միշտ հայտարարել է և կրկին անգամ հայտարարում է, որ ստորագրված եռակողմ հայտարարության կատարումը հանդիսանում է՝ կարևոր պայման տարածաշրջանում զարգացման, կայուն խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Վերջերս մի շարք եվրոպական երկրների օրենսդիր մարմինները հրապարակում են՝ տարածաշրջանում իրավիճակին և համաձայնագրի իրագործմանը առնչվող փաստաթղթեր։ Ընթացիկ տարավա մարտի 2-ին՝ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին կապերի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվել է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության իրագործման վիճակի մասին» բանաձևը։ Բանաձևը կառուցողական գործունեության կոչ է անում երկու կողմերին։ Իտալայի խորհրդարանը ցուցաբերելով հավասարակշռված դիրքորոշում, իտալական կառավարությանը հանձնարարել է՝ երկու կողմերի հետ երկկողմ մակարդակով աշխատանք անցկացնել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության ստեղծման համար պայմանների խրախուսման հետ կապված։

Այստեղ կցանկանայի նշել, որ խորհրդարանը հատուկ ուշադրություն է հատկացնում տարածքների ականազերծմանը և ականապատված տարածքների քարտեզների տրամադրման հարցին։ Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնի է, արդեն երկրորդ անգամ իտալական խորհրդարանը ուշադրություն է հատկացնում եռակողմ հայտարարության կատարման հարցին։ Որոշ ժամանակ առաջ, 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված բանաձևում նույնպես ողջյունվել է՝ նշված համատեղ հայտարարության ստորագրմանը, կողմերին կոչ են արել կատարել այդ հայտարարությունից բխող պարտավորությունները։

Դրա հետ մեկտեղ, ընթացիկ տարվա փետրվարի 25-ին, Նիդերլանդների խորհրդարանի արտաքին կապերի հարցերի կոմիտեն՝ «Ադրբեջանի կողմից ձերբակալված ռազմագերիների ազատման հետ կապված» Նիդերլանդների կառավարությանը կոչով բանաձև է ընդունել։ Նիդերլանդների խորհրդարանի այդ փաստաթուղթը ունի չհիմնավորված և բացարձակապես միակողմանի բնույթ, ընդունվել է Կոմիտեի՝ իրենց կանխակալ դիրքորոշմամբ հայտնի անդամների ջանքերով։ Ուզում եմ նշել, որ նիստի ժամանակ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը դեմ է հանդես եկել դրան՝ հայտարարելով, որ և Հայաստանը, և Ադրբեջանը ռազմագերիների կապակցությամբ ունեն փոխադարձ պահանջներ, և առաջարկել է ուղղում, բայց չնայած դրան, բանաձևում ուղղում չի մտցվել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որոշ երկրների խորհրդարանականները իրենց կանխակալ դիրքորոշումը վերադասում են ամեն ինչից, նույնիսկ տարածաշրջանում խաղաղության ապահովմանը ուղղված ջանքերից։

Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնության ձեռքբերմամբ՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում ծայրահեղ կարևոր է, որպես կայուն խաղաղության երաշխիք հանդես եկող եռակողմ հայտարարության կատարումը, և մեր տարածաշրջանում խաղաղություն ցանկացող ցանկացած կողմը պետք է իր ավանդը ներդնի այդ համաձայնագրի իրագործման մեջ, ինչպես իրենց հայտարարություններով, այնպես էլ գործողություններով»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները