Ճապոնացի միլիարդատերը թիմ է հավաքում Լուսնի շուրջ ճանապարհորդելու համար

17:40   03 Մարտ 2021    266

Ճապոնացի միլիարդատեր, ZOZOTOWN հագուստի ընկերության հիմնադիր Յուսակու Մաեձավան 8 հոգանոց թիմ է հավաքում՝ իր հետ Լուսնի շուրջ ճանապարհորդության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հաղորդել է YouTube-ի ալիքում:

Թռիչքը նախատեսված է 2023թ.-ին, Starship SpaceX-ի տիեզերանավով: Միլիարդատերն իր վրա է վերցնում թռիչքի հետ կապված բոլոր ծախսերը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 14-ն է, Տոկիոյի ժամանակով ժամը 23.59-ը: Նշվում է, որ դիմողները պետք է պատմեն, թե ինչով կարող են օգտակար լինել անձնակազմի մյուս անդամներին, ինչ ազդեցություն կունենա թռիչքը նրանց գործունեության վրա և թե ինչ կարևորություն ունի թռիչքն ընդհանրապես ամբողջ մարդկության համար:

Ճանապարհորդությունը դեպի Լուսին կտևի երեք օր: Եվս երեք օր կպահանջվի Լուսնի հակառակ կողմն անցնելու և հետ վերադառնալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնաի  


Վերնագիրի այլ պիտակները