Մեգան Մարքլը դատարանի միջոցով 1,8 մլն դոլար կստանա թերթից հորն ուղղված նամակը հրապարակելու համար

20:41   03 Մարտ 2021    234

Մեգան Մարքլը վերջնական հաղթանակ է տարել «Associated Newspapers»-ի դեմ դատական գործում, որը ներկայացնում է Mail On Sunday եւ MailOnline պարբերականները։

Դատարավորը որոշել է, որ պատասխանողը պետք է վճարի դատական ծախսերի 90 տոկոսը՝ 1,87 մլն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաեւ իրեն փոխանցել նամակի կրկնօրինակները, վերացնել դրա բոլոր հիշատակումները եւ պահանջել է թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին որոշում էր կայացրել, որ տաբլոիդները խախել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները