Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 52 000 դոլարը

20:26   03 Մարտ 2021    283

Բիթքոինն առևտրային աճուրդի ընթացքում 10.54 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 52 576 դոլարի:

Ըստ պորտալի տվյալների՝ թվային արժույթը 17:07-ի դրությամբ՝ գնահատվել է 52 380 դոլարի սահմանում, որի աճը կազմել է 10.13 տոկոս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բիթքոինը թվային արժույթի նույնանուն ապակենտրոնացված համակարգ է, որն աշխատում է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա, որը կարող է «արդյունահանել» համակարգի յուրաքանչյուր օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է համակարգում նոր բլոկներ ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները