COVID-19ի դեմ հազարավոր չափաբաժին կեղծ պատվաստանյութեր են առգրավվել Հրվ. Աֆրիկայում և Չինաստանում

20:52   03 Մարտ 2021    235

Չինաստանում և Հարավային Աֆրիկայում առգրավվել են կորոնավիրուսի կեղծ պատվաստանյութերի հազարավոր չափաբաժիններ: Այս մասին հայտարարվում է Ինտերպոլի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Օրինակ՝ Չինաստանում ոստիկանությունը մի շարք հետախուզումներ է իրականացրել արտադրական օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութեր վաճառող ցանց: Այս փաստի առթիվ բերման է ենթարկվել 80 մարդ և առգրավվել ավելի քան երեք հազար դոզա կեղծված պատվաստանյութ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, Հարավային Աֆրիկայի Ջերմիստոն քաղաքում, առգրավվել է շուրջ 400 ամպուլ, որոնք պարունակում են մոտ 2.4 հազար դոզա կեղծ պատվաստանյութ: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Չինաստանի և Զամբիայի երեք քաղաքացիների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները