COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին

21:08   03 Մարտ 2021    316

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 115 մլն 495 հազար 301 դեպք է հաստատվել:

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 563 հազարից: Ապաքինվել է ավելի քան 91 միլիոն մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 375 հազար 702 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 529 հազար 307 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 152 հազար 127-ի, մահերինը՝ 157 հազար 447-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 10 միլիոն 647 հազար 845 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 257 հազար 562 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 278 հազար 750 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 10 հազար 535 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 87 հազար 348 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 188 հազար 400, մահերինը՝ 123 հազար 296: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները