Գիտնականները կասկածի տակ են առել բժշկական դիմակների վերաբերյալ տարածված պնդումը

21:18   03 Մարտ 2021    332

Քլիվլենդի համալսարանական հիվանդանոցը ներկայացնող մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ դիմակներ կրելը, հակառակ երբեմն հնչող հայտարարություններին, չի հանգեցնում հիպոքսիայի զարգացմանը՝ օրգանիզմում թթվածնի ցածր պարունակություն:

Այս մասին են վկայում 50 կամավորների մասնակցությամբ ուսումնասիրության արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետները չափել են մասնակիցների սրտի բաբախյունը:և արյան մեջ թթվածնի և ածխաթթու գազի մակարդակը հանգստի և արագ քայլելու ընթացքում: Ինչպես պարզվել է, դիմակ կրելու ժամանակ թթվածնային քաղց կամ ավելցուկային ածխաթթու գազ կամավորներից ոչ մեկի մոտ չի նկատվել:

Ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները