Ճապոնական ծովում ձկնորսական նավ է այրվել

10:54   06 Մարտ 2021    329

Ճապոնական ծովում բռնկվել է մի ձկնորսական նավ, որի վրա 30 ձկնորս է եղել:

Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Պրիմորսկի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրինությանը:

«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ Ասկոլդ կղզուց (Ճապոնական ծով) 12 մղոն հեռավորության վրա այրվում է «Վիտիմ» ձկնորսական նավը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ նավի բոլոր 30 ձկնորսները տարհանվել են «Ալչան» փրկարարական նավ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոն  


Վերնագիրի այլ պիտակները