Զելենսկիի գրասենյակը ԱՄՆ-ին կոչ է արել Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ սահմանել

10:15   06 Մարտ 2021    319

Ուկրաինայի իշխանությունները Վաշինգտոնին կոչ են արել Ռուսաստանի դեմ նոր «համապարփակ պատժամիջոցների ռեժիմ» սահմանել, գրում է ria.ru-ն։

Ինչպես «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխղեկավար Յուլիա Սվիրիդենկոն, սահմանափակումները պետք ուղղված լինեն «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ: Նրա խոսքով՝ այս նախագծի դադարեցումը Կիևի համար «կրիտիկական կարևոր» հարց է:

«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ուկրաինան պետք է համակարգեն դիրքորոշումը։ Մենք պետք է միասին աշխատենք հանուն ժողովրդավարության պաշտպանության, և հանդես գանք ընդդեմ ավտորիտար ռեժիմի»,- ասել է նա։

Սվիրիդենկոն նաև նշել է, որ Կիևը շահագրգռված է, որ Վաշինգտոնը միանա Դոնբասի իրադրության շուրջ բանակցություններին: Նրա խոսքով՝ Ուկրաինան մտադիր է մեծացնել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը՝ կիբեռսպառնալիքներին, տեղեկատվական գրոհներին և քարոզչությանը դիմակայելու համար:

Նշենք, որ մարտի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը, որը սահմանվել էր 2014 թվականին Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները