Էրդողանն ու Մերկելն առցանց հանդիպում են ունեցել

12:05   06 Մարտ 2021    394

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսահամաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի շրջանակում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև համավարակին առնչվող հարցեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է, բնակչությունը պատվաստվում է: Ապրիլից, Թուրքիայի իշխանությունների հաշվարկի համաձայն, հնարավոր կլինի սկսել «անարգել ու անվտանգ» զբոսաշրջությունը:

Էրդողանը Մերկելի հետ զրույցում բարձրացրել է նաև սիրիացիներին հայրենիք վերադարձնելու հարցում ԵՄ օգնության հարցը, ինչպես նաև խոսել Արևելյան Միջերկրական ծովի և Էգեյան ծովի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները