Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը

11:17   06 Մարտ 2021    289

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է RT-ն:

«Իրանը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար»,- ասել է Բայդենը:

Սպիտակ տան կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի առնչությամբ արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին ծանուցումն ուղարկվել է Կոնգրես:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ առանց վարանելու ուժ կկիրառի ԱՄՆ շահերի պաշտպանության համար:

«Ես երբեք չեմ վարանի ամբողջ աշխարհում ամերիկյան շահերի պաշտպանելու համար ուժ կիրառել»,- ասել էր Բայդենը Պենտագոնում ելույթ ունենալիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները