Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ չորս դեռահաս է բերման ենթարկվել

12:20   06 Մարտ 2021    355

Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել չորս անչափահասների, որոնք մասնակցել էին երկրի հարավ-արևելքում Ռիյե-լա-Պապ քաղաքում տեղի ունեցած անկարգություններին:

Ըստ BFM հեռուստաալիքի, մարտի 5-ի երեկոյան գլխանոցով ավելի քան 30 երիտասարդներ դուրս են եկել քաղաքի փողոցներից մեկը և սկսել են հրկիզել մեքենաներն ու ջարդուփշուր անել կանգառները: Ոստիկանությունը հայտնել է, որ խուլիգանները երկու ավտոբուս և 13 մեքենա են այրել:

Իրավապահները շրջափակել են տարածքը, ապա փորձել կասեցնել անկարգությունները: Սակայն միայն մի քանի ժամ անց է նրանց հաջողվել կարգուկանոն հաստատել:

Մեկ օր առաջ՝ մարտի 4-ին, անկարգություններ էին տեղի ունեցել Լիոնի թաղամասերից մեկում: Ոստիկանության հետ բախումների ընթացքում երիտասարդները վեց մեքենա և երկու մոտոցիկլ էին այրել։

Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունները կապված են ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետ, որի արդյունքում առանց սաղավարտի սկուտեր վարող 13 տարեկան մի տղա էր ծանր վիրավորվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները