Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար

12:28   06 Մարտ 2021    355

Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար:

Ըստ Aliq Media-ի, համապատասխան որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:

Նշված երկրների քաղաքացիները պարտավոր են Վրաստան մուտք գործելիս ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որն արվել է թռիչքից առաջ ոչ շուտ քան 72 ժամվա ընթացքում: Երկիր մուտք գործելու 3-րդ օրը իրենց հաշվին պետք է կրկնակի թեստավորվեն:

Մարտի 1-ից նույն պայմաններով կարող են Վրաստան գնալ նաև Ադրբեջանի ,Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Ավելի վաղ օդային սահմանը բացվել էր Եվրամիության քաղաքացիների ու ռեզիդենտների համար:

Վրաստանի ցամաքային ու ծովային սահմանները նախկինի նման փակ են զբոսաշրջիկների համար: Առանց որևէ պայմանի Վրաստան կարող են այցելել այն քաղաքացիները, որոնք կանցնեն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները