Գերմանիան երկրի սահմանադրությունից կհանի «ռասա» բառը

13:59   06 Մարտ 2021    361

Գերմանիայում իշխող կոալիցիան համաձայնության է եկել «ռասա» բառը երկրի սահմանադրությունից հանելու շուրջ:

Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Spiegel պարբերականին:

Երկրի հիմնական օրենքի ներկա տարբերակում կա մի կետ, որն արգելում է խտրականությունը «սեռի, ծագման, ռասայի, լեզվի, հայրենիքի և ծննդյան վայրի, հավատքի, կրոնական և քաղաքական հայացքների, ինչպես նաև հաշմանդամության հիմքով»: Առաջարկվում է, որ «ռասա» բառը փոխարինվի «ռասիստական հիմքերով» բառակապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախաձեռնությունը քննադատողների կարծիքով ՝ իշխանություններն այսպիսով արմատախիլ չեն անում ռասաների իրական գոյության գաղափարը: Նրանք այս հարցում ավելի ծայրահեղ փոփոխություններ են պահանջում իրականացնել սահմանադրության մեջ:

«Ռասա» բառը սահմանադրությունից հանելու հնարավորության մասին հաղորդվել է 2020-ի նոյեմբերին: Ըստ ԳԴՀ արդարադատության նախարար Քրիստին Լամբրեխտի, նախարարների կաբինետը դա բացատրում է նրանով, որ «ռասայի» բուն գաղափարը այսօր համարվում է հիմնազուրկ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները