Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

18:15   06 Մարտ 2021    345

Այսօր նորզելանդական Կերմադեկ արշիպելագի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի հետևանքների սպառնալիքի «կանաչ մակարդակ» է հայտարարել, որը ենթադրում է զոհերի և տնտեսական վնասի փոքր հավանականություն։

Նշենք, որ շաբաթվա ընթացքում այդ տարածաշրջանում տեղի է ունեցել 4 հզոր երկրաշարժ, որոնցից ամենահզորը եղել է 8,1 մագնիտուդ ուժգնությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները