«Համաճարակի ժամանակ գենդերային անհավասարության խնդիրն ավելի է սրվել»․ Մերկել

18:17   06 Մարտ 2021    351

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանանց միջազգային օրվա նախաշեմին հավաստիացրել է, որ Գերմանիայի կառավարությունը տարբեր բնագավառներում կնոջ և տղամարդու միջև իրավահավասարություն հաստատելու ուղղությամբ կշարունակի ջանքեր գործադրել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ «կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ավելի է սրվել գենդարային անհավասարության խնդիրը»։

«Կանայք կրկին ստիպված են համատեղել տնային գործերը, երեխաների ուսուցումը, նրանց խնամքը և աշխատել սեփական մասնագիտությամբ»,- նշել է նա:

Մերկելի խոսքով՝ «կանայք պետք է հավասարապես ներդրում ունենան քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ կարևոր որոշումների կայացման գործում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները