Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

18:43   06 Մարտ 2021    354

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Covishield հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Նրան պատվաստել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարմսալա քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Associated Press գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պատվաստումից հետո 85-ամյա Դալայ Լաման մարդկանց կոչ է արել համարձակություն ցուցաբերել և պատվաստվել։

«Լուրջ խնդիրներից զերծ մնալու համար պատվաստումը չափազանց կարևոր է»,- ասել է նա:

Տիբեթի հոգևոր առաջնորդին պատվաստած բժիշկը հայտնել է, որ վերջինս համառել է պատվաստվելու համար մյուսների պես անձամբ հիվանդանոց ներկայանալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները