ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 11 հազար 22 նոր դեպք

19:55   06 Մարտ 2021    375

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 11 հազար 22-ով: Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 4 մլն 312 հազար 181:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, որի տվյալներով նոր դեպքերի աճը կազմում է 0.26 տոկոս:

Ապաքինվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15 հազար 27-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 3 մլն 900 հազար 348: Ընդհանուր վարակվածների թվում ապաքինվածնքերի տոկոսը դարձել է 90.5:

Կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում վերջին մեկ օրում մահացել է 441 մարդ: Ավելի վաղ այդ թիվը 462 էր: Վարակի հետևանքով մահերի ընդհանուր թիվը կազմում է 88 հազար 726:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները