Շոտլանդիայում փականագործը հատակատախտակի տակ գաղտնի հաղորդագրություն և նվեր է գտել

20:16   06 Մարտ 2021    362

Շոտլանդիայում փականագործը հատակատախտակի տակ գաղտնի հաղորդագրություն և նվեր է գտել

Ինչպես նշում է պարբերականը, Քրեյգ Հարիգանը հաճախորդի տանն աշխատելիս հատակատախտակի տակ անսպասելիորեն 20 տարվա վաղեմության վիսկիի փոքրիկ շշին և երկտող է գտել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այստեղ ապրել են Ջեքը և Մեյը՝ իրենց երեք երեխաերի և շան հետ։ Խոհանոցը վերանորոգվել է 2001 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Ամենայն բարիք ձեզ, սա էլ մեր կողմից»,- գրված է երիտասարդի հայտնաբերած երկտողում։

Փականագործը տեսանկարել է իր գտածոն, ապա հրապարակել Tik Tik-ում՝ խոստովանելով, որ սկզբում կարծել է 2001-ն «այնքան էլ հեռավոր անցյալում չէ», սակայն այդ պահին գործընկերը հայտնել է, որ այդ ժամանակ դեռևս ծնված չէր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները