Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Սիդնեյում՝ ի նշան համերաշխության Մյանմարի ցուցարարների

20:44   06 Մարտ 2021    362

Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Սիդնեյում ՝ ի նշան Մյանմարում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի, նրանք Ավստրալիայի կառավարութանը հորդորել են խստորեն դիրքորոշվել խունտայի դեմ:

Մյանմարը խառնաշփոթի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ փետրվարի 1-ին զինված ուժերը հեղաշրջում են իրականցրել՝ ձերբակալելով ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Կիին՝ ամենօրյա բողոքներով և գործադուլներով, որոնց ընթացքում սպանվել է առնվազն 50 մարդ: Մյանմարի անվտանգության ուժերը Յանգոնում բողոքի ցույցը ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սիդնեյում բողոքի ցույցի կազմակերպիչ Թեին Մո Ուինը հավաքվածներին ասել է, Ավստրալիան և այլ երկրներ պետք է ավելին անեն՝ համոզվելու, որ Մյանմարում հեղաշրջումը կձախողվի: «Մենք կցանկանայինք հորդորել Ավստրալիայի կառավարությանը սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և ԵՄ-ի կառավարությունների հետ և միջոցներ ձեռնարկել Մյանմարի այս ռազմական բռնապետերի դեմ», – ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները