ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը բարձր է գնահատել Sputnik V պատվաստանյութը

21:43   06 Մարտ 2021    353

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին բարձր է գնահատել COVID-19-ի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը:

ԱՄՆ նախագահի Ջո Բայդենի խորհրդական Ֆաուչին հունական Skai հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Sputnik-ի մասին իր ունեցած տվյալները լավն են: Լրագրողը Ֆաուչիին հարցրել է ՝ արդյոք նա պատվաստվե՞լ է ռուսական Sputnik կամ չինական պատվաստանյութերով: «Sputnik-ի մասին իմ ունեցած տվյալները բավականին լավն են»,-ասել է Ֆաուչին ու հավելել, որ չինական պատվաստանյութերի մասին բավականաչափ տեղեկություններ չունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆաուչին նաև ասել է, որ իրեն չեն անհանգստացնում պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունները: «Իմ մտահոգությունը նվազագույն է: Ես դա ասում եմ, քանի որ ԱՄՆ-ում Pfizer և Moderna պատվաստանյութերով կատարված փորձարկումները ցույց են տվել 94-95% արդյունավետություն և նվազագույն ռեակտիվություն»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները