Նիկոլաս Մադուրոն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով

22:22   06 Մարտ 2021    379

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

Ինչպես խոստացել էի ժողովրդին, ես պահում եմ իմ խոստումը... Իմ առաջին դեղաչափը, ես պատվաստվել եմ»,- ասել է Մադուրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ նախագահը հայտնել էր, որ պատվաստվելու է ռուսական դեղամիջոցով: Ներկայումս վենեսուելացի բժիշկները պատվաստվում են դրանով:

«Բոլոր ուսումնասիրություններն ասում են, որ ռուսական պատվաստանյութը լավ իմունային պատասխան է տալիս»,- նշել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները