Փարիզում ոստիկանությունը ստիպել է Սենի ափերին հանգստացող քաղաքացիներին հեռանալվ

09:22   07 Մարտ 2021    312

Փարիզի ոստիկանությունը Սենի ափին հանգստացող մեծ թվով քաղաքացիների շաբաթ ստիպել է հեռանալ գետափից, քանի որ վերջիններս չէին պահպանում սոցիալական հեռավորությունն ու այլ կանխարգելիչ միջոցառումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:

«Սանիտարական միջոցառումները, որոնք ընդունվել են «Քովիդ-19»-ի տարածումը կանխելու համար, չեն պահպանվում Սենի ափամերձ հատվածներում: Իրավապահ մարմինները ստիպված են միջամտել՝ կանխելու համար այդ հավաքները»,- ասվում է ֆրանսիական ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ տեղի հեռուստատեսությունը ևս հայտնել է կատարվածի մասին՝ կադրեր հրապարակելով դեպքի վայրից և ցույց տալով ոստիկանների գործողությունները Սիտե կղզու շրջանում, որտեղ հանգստյան օրերին տասնյակ մարդիկ են հավաքվում:

Ֆրանսիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակավել է ավելի քան 3.8 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 88 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները