Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով

10:58   07 Մարտ 2021    313

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառքի է հանել Ուինսթոն Չերչիլի նկարը:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով «Christie’s» աճուրդի տանը:

«Կուտուբիա մզկիթի աշտարակ» վերնագրով նկարը վաճառվել է 11,6 միլիոն դոլարով, որի գնորդի ինքնությունը չի բացահայտվում: Բրիտանիայի վարչապետի աշխատանքի համար սա ռեկորդային գին է:

Նախկինում այս լոտը գնահատվում էր $ 2,1 մլն 3,5 մլն դոլար:

Միևնույն ժամանակ, Ջոլիի՝ նկարը վաճառելու որոշման պատճառները չեն նշվում:

«Կուտուբիա մզկիթի աշտարակը» Չերչիլը նկարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անջելինա-Ջոլի  


Վերնագիրի այլ պիտակները