Պակիստանում ոչնչացվել է ութ ահաբեկիչ

12:17   07 Մարտ 2021    405

Պակիստանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ շաբաթ օրը՝ մարտի 6-ին, հատուկ գործողության արդյունքում հյուսիսային Վազիրիստանում թալիբների նախկին հենակետերում ոչնչացվել է ութ իսլամական ահաբեկիչ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Live Hindustan»-ը:

Բանակի հայտարարության մեջ ասվում է, որ երկու հետախուզական գործողություններում անվտանգության ուժերը սպանել են պակիստանցի թալիբների երեք հրամանատարների:

Ահաբեկիչները պատկանել են տարբեր խմբավորումների. նրանք 2009 թվականից ի վեր շարունակել են իրականացնել ահաբեկչական գործողություններ անվտանգության ուժերի, իրավապահ մարմինների և տեղի բնակիչների դեմ: Մասնավորապես, զինյալները փրկագին ստանալու նպատակով առևանգել են մարդկանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները