Ինչպես հայտնում է
Hayatsk.info-ն, նախագծի շուրջ քննարկումները 12 ժամ են տևել: Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 50 սենատոր, դեմ՝ 49-ը:
Նշվում է, որ առաջարկի քննարկման ժամանակ մի շարք փոփոխություններ են արվել նախագծում, և այն հետ կուղարկվի Ներկայացուցիչների պալատ՝ վերջնական քվեարկության համար, որը տեղի կունենա երեքշաբթի: Այնուհետև նախագիծը կուղարկվի Բայդենին, ում ստորագրելուց հետո այն կմտնի ուժի մեջ:
Ենթադրվում է, որ տնտեսական օգնության փաթեթով նախատեսված 1.9 տրիլիոն դոլարը կհատկացվի պատվաստման ազգային ծրագրի զարգացմանը, դպրոցների անվտանգ վերաբացմանը, փոքր բիզնեսի աջակցմանը, գործազրկության և երեխաների նպաստների ավելացմանը:
Հանրապետականները նախկինում հանդես էին գալիս 1.9 տրիլիոն դոլարի օգնության ծավալը 600 մլրդ դոլարի հասցնելու նախաձեռնությամբ: Նրանց կարծիքով՝ այդ գումարի մի մասը հատկացվելու է տնտեսության վերականգնման հետ կապ չունեցող հարցերի լուծմանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ