«Pfizer»-ի գլխավոր տնօրենին արգելել են այցելել Իսրայել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով

16:31   07 Մարտ 2021    553

«Pfizer» ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլիին արգելել են մուտք գործել Իսրայել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը:

Թոփ մենեջերի խոսքերով՝ նա արդեն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, բայց երկրորդը չի հասցրել ստանալ: Նշվում է, որ ընկերության պատվիրակության անդամներից ոչ մեկը պատվաստված չի եղել: Հարցին, թե ինչու է Բուրլան ձգձգել այս ընթացակարգը, նա պատասխանել է, որ իբր ինքը չի պատրաստվում «արտահերթ պատվաստվել», երբ կան մարդիկ, որոնք պատվաստանյութի կարիքն ավելի շատ ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Pfizer  


Վերնագիրի այլ պիտակները