Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Nature Geoscienc»-ին, որպես փորձ՝ մոդելավորվեց մոլորակի մթնոլորտի էվոլյուցիան՝ հաշվի առնելով երկրաբանական, կլիմայական և կենսաբանական գործոնները: Ընթացքում պարզվեց, որ Երկրի մթնոլորտը կայուն կլինի ևս մեկ միլիարդ տարի:
Սակայն, նրանց կարծիքով, նշված ժամանակահատվածից հետո Արեգակի ակտիվության կտրուկ բարձրացման պատճառով մոլորակի վրա գործնականում թթվածին չի լինի: Դա կհանգեցնի ածխածնի երկօքսիդի նվազման և ֆոտոսինթեզի գործընթացի խաթարման:
Նրանց կարծիքով՝ միայն պարզունակ բակտերիաները, որոնք գոյություն են ունեցել Երկրի վրա 4-ից 2.5 միլիարդ տարի առաջ, կկարողանան ապրել այդպիսի պայմաններում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ճապոնիա