ԱՄԷ-ում մեկնարկել է թվային բանկինգի առաջին անկախ հարթակի աշխատանքը

13:47   07 Մարտ 2021    451

Կիրակի Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է թվային բանկինգի առաջին անկախ հարթակը՝ նեոբանկ, որը հույս ունի դառնալ առաջատարը Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում:

YAP Դուբայի նեոբանկը ինքնին չունի բանկային արտոնագիր, սակայն համագործակցում է RAK բանկի հետ, որըներկայացնում է բանկային հաշիվների միջազգային համարներ YAP-ի հաճախորդներին եւ ապահովում նրանց միջոցների անվտանգությունը սեփական բանկային արտոնագրով:

YAP-ը, ինչպես նաեւ ֆիզիկական մասնաճյուղեր չունեցող մյուս նեոբանկերը, չի առաջարկում ավանդական բանկային ծառայություններ, ինչպիսին են վարկերն ու հիպոթեքները, սակայն առաջարկում է ծախսերի եւ բյուջետավորման վերլուծություն, «հավասարը հավասարին» սկզբունքով վճարումներ, ինչպես նաեւ դրամական փոխանցումների եւ հաշիվների վճարման ծառայություններ:

YAP-ը գտնվում է գործընկերային հարաբերություններ հաստատելու գործընթացում երկրի մյուս բանկերի հետ, հայտնել է պրոդուկտի ղեկավար Քաթրալ Նադա Հասանը, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Պակիստանում եւ Գանայում:

Թվային բանկինգի համաշխարհային առաջնորդները, ինչպիսիք են Revolut-ը, չունեն մասնաճյուղեր ԱՄԷ-ում:

ԱՄԷ-ի որոշ բանկեր վերջին տարիներին թողարկել են սեփական թվային բանկային հավելվածները, որոնք ուղղված են առավել երիտասարդ օգտատերերի համար՝ LIV by Emirates NBD եւ Mashreq Neo by Mashreq Bank:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հեղաշրջումը շատ տարածվել է աշխարհի մյուս մասերում, եւ մենք տեսել ենք Մերձավոր Արեւելքում այդ ծառայության բացն ու պահանջարկը»,-ասել է YAP-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Մարվան Խաշեմը:

YAP-ը գտնվում է մեկնարկային ֆինանսավորման փուլում, որն իրացվում է հիմնադիրների, մասնավոր ներդրումային ընկերությունների եւ մասնավոր ներդրողների կողմից: Ավելի քան 20 000 հաճախորդ արդեն անցել են նախնական գրանցում, եւ հաշիվներն աստիճանաբար կբացվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները