Չինաստանի իշխանությունները հայտարարել են Հոնկոնգում ընտրական բարեփոխումների անհրաժեշտության մասին

19:51   07 Մարտ 2021    335

Կիրակի Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Հոնկոնգում ընտրական համակարգը պետք է բարելավվի երկարաժամկետ կայունության համար՝ ասելով, որ բարեփոխումը կբերի «ավելի լուսավոր ապագա» քաղաքին, հաղորդում է Reuters-ը:

Անցած տարի Չինաստանն ընդունել էր ազգային անվտանգության մասին օրենք Հոնկոնգի նկատմամբ՝ հայտարարելով դրա անհրաժեշտության մասին մի քանի ամիս տեւած դաժան հակակառավարական բողոքի ցույցերից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում Վան Ին հայտարարել է, որ գաղութացման ժամանակ Հոնկոնգում ժողովրդավարություն չի եղել, եւ որ Չինաստանը համոզված է, որ ընտրական բարեփոխումներն օգտակար կլինեն:

Նա հավելել է, որ Հոնկոգնում էլեկտորալ բարեփոխումը սահմանադրական է եւ արդարացված:

Ավելի վաղ Հոնկոնգում Չինաստանի գործողությունները դատապարտել էին ԱՄՆ-ն եւ դրա դաշնակիցները, ինչն առաջացրել էր Չինաստանի կառավարության վրդովմունքը, որը հայտարարել էր, որ Հոնկոնգի խնդիրները երկրի ներքին գործն է, որում ուրիշ պետությունները միջամտելու իրավունք չունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները