Լիոնել Մեսին քվեարկել է «Բարսելոնայի» նախագահի ընտրությունում

20:27   07 Մարտ 2021    505

Մարտի 7-ին տեղի են ունենում «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը, որին արդեն մասնակցել են ակումբի գլխավոր թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականից հետո թափուր մնացած նախագահի պաշտոնին հավակնում են ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտը եւ Տոնի Ֆրեյշան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ ընտրությունը նախատեսված էր հունվարի 24-ին, սակայն Կատալոնիայի իշխանությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգեց այն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները