Եվս երկու կին Նյու Յորքի նահանգապետին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ

21:05   07 Մարտ 2021    303

Եվս երկու կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:

Այդ մասին հայտնում է The Washington Post-ը:

Մեղադրողը մամուլի նախկին օգնական Քարեն Հինթոնն է, որը խոստովանեց, որ 2000-ի դեկտեմբերին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում բախվել է Կուոմոյի «չափազանց երկար, ամուր և մտերմիկ» գրկախառնությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Հինթոնի, ինքը հետ է քաշվել ու հեռացել է, քանի որ կարծում էր, որ դրան հաջորդելու է համբույրը կամ «այլ բաները»:

Այդ ժամանակ Կուոմոն ղեկավարում էր ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության վարչությունը:

Մեղադրանք է ներկայացրել նաև քաղաքականության խորհրդական Անա Լիսը, որը նահանգապետի հետ աշխատել է 2013-2015 թվականներին: Կինը The Wall Street Journal-ին պատմեց ղեկավարի պահվածքի մասին: 2014-ին Օլբանիում կայացած մի միջոցառման ժամանակ Կուոմոն նրան «թանկագինս» է անվանել, համբուրել է այտերը և գրկել գոտկատեղից: Կումոն նաև հարցրել է, արդյոք ընկեր ունի՞:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները