Չինաստանն անհատույց հակակորոնավիրուսային պատվաստանյութ է մատակարարում 69 երկրների

22:29   07 Մարտ 2021    339

Չինաստանի իշխանություններն անհատույց պատվաստանյութեր են մատակարարում 69 պետությունների և ևս 43 երկրի վաճառում են դեղամիջոցը:

Ինչպես փոխանցում է Hayatsk.info գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարար Վան Իին, այս մասին կիրակի հայտարարվել է Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստի ավարտին կայացած ամենամյա ասուլիսի ժամանակ:

«COVAX նախաձեռնության շրջանակներում մենք խոստացել ենք 10 մլն չափաբաժին պատվաստանյութ մատակարարել՝ նախևառաջ զարգացող երկրների պահանջարկը բավարարելու համար: Չինաստանն անհատույց պատվաստանյութ է տրամադրում 69 զարգացող երկրների և արտահանում է 43 երկրների համար»,- ասել է չինացի պաշտոնյան:

Նախարարի խոսքով՝ «պատվաստանյութը հզորագույն զենք է կորոնավիրուսի դեմ և փրկության հույս է ներշնչում»: Նա նշել է նաև, որ Չինաստանը «կողմ է հանդես գալիս պատվաստանյութերի հասանելիությանը՝ հանուն համաշխարհային հասարակական բարօրության»:

Ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 117 մլն-ը, մահացածներինը՝ 2.6 մլն-ը, մինչդեռ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 90 հազարին, իսկ մահացածներինը՝ 3640-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները