ԱՄՆ-ում կործանիչների նոր լազերային թնդանոթներ են փորձարկելու

22:54   07 Մարտ 2021    313

ԱՄՆ-ում պատրաստել են օդային բազավորման լազերային թնդանոթի մակետը, որը նախատեսված է կործանիչների վերազինման համար:

Shield համակարգի փորձարկումները կսկսվեն ամռանը, երբ պատրաստ կլինի էներգետիկ կայանքը և ճառագայթի կառավարման համակարգը: 2024թ.-ին կսկսվեն ամբողջ համալիրի լիարժեք ցամաքային փորձարկումները:

Նախատեսվում է, որ լազերը պետք է ոչնչացնի ինքնաթիռին մոտեցող «երկիր-օդ» կամ «օդ-օդ» հրթիռները:

Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ մարտական ​​ինքնաթիռները լազերով հանդերձելու համար տասնյակ տարիներ կպահանջվեն՝ էներգետիկ կայանքների մեծ չափերի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները