Նրա խոսքով՝ մարտկոցներով սպորտքարերը կարտադրվեն Անգլիայի Aston Martin գործարանում, իսկ Ուելսում կմեկնարկի SUV քաղաքային ամենագնացների հավաքումը: Մեծ Բրիտանիան պլանավորում է 2030 թվականին ամբողջովին դադարեցնել ոչ հիբրիդային բենզինային եւ դիզելային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը: Սակայն Aston Martin-ը կշարունակի թողարկել դրանք մինչեւ այդ ժամկետը՝ գնահատողների համար, հաղորդում է Սթրոլը:
Ընկերությունը միաժամանակ կընդլայնի հիբրիդային եւ էլեկտրական շարժիչներով մեքենաների շարքը: SUV բրենդի առաջին հիբրիդային տարբերակը՝ DBX մոդելները, սպասվում են արդեն 2021 թվականին, մյուս հիբրիդային մոդելները՝ 2023-ին, իսկ առաջին լիարժեք էլեկտրական մեքենաները՝ 2025-ից, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մենք բավականին առաջ ենք անցել մեր մրցակիցներից, եւ դա Mercedes-ի հետ գործընկերության շնորհիվ»,-ասել է Սթրոլը: Mercedes-ին է պատկանում ընկերության 20 տոկոսը: Միլիարդատերը ճշմարտությունն է ասում. Ferrari-ն նախատեսել է թողարկել էլեկտրամոբիլներ 2030 թվականից, իսկ McLaren-ն ու Lamborghini-ն՝ հստակ ժամկետներ չեն նշել: Bentley-ն իր պլանները որոշել է իրականացնել տասնյամյակի կեսերին, գրում է FT-ն: Սթրոլի խոսքով՝ ավտոմեքենաներ արտադրել կարող է յուրաքանչյուրը, սակայն միայն Aston Martin-ինը կունենա «մեր գեղեցիկ թափքը, մեր աէրոդինամիկ բնութագրիչները, մեր անհատական ինտերյերը»:
2020 թվականին Սթրոլը գլխավորել է ներդրողների կոնսորցիումը, որոնց ներդրումներն օգնել են Aston Martin-ին մնալ շուկայում առաջատար դիրքերում: Ընկերությունն ունեցել է ֆինանսական խնդիրենր 2018 թվականին անհաջող IPO-ից հետո: Այժմ Սթրոլը պնդում է, որ ընկերությունը վաճառել է սպորտային ավտոմեքենաների համար բոլոր հայտերն ընդհուպ մինչեւ սեպտեմբեր, եւ մինչեւ հուլիս՝ DBX մոդելի հայտերը, հաղորդում է Forbes-ը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Aston-Martin