Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական ընկերությունը:
«Սա ազդարարում է Չինաստանի նոր առաջխաղաղացումը հրթիռային շարժիչի առանցքային տեխնոլոգիաներում և ամուր հիմք կստեղծի մեծ ծանրաբեռնվածությամբ հրթիռակրի հետագա մշակման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նորագույն շարժիչն ամբողջությամբ թվայնացված է և կառավարման թվային համակարգ ունի, ինչը 3 անգամ ավելի մեծ ուժ է ապահովում, քան 120 տոննա հզորությամբ շարժիչը, որն աշխատում է հեղուկ թթվածնով և կերոսինով: Չինական ընկերությունից հայտնել են, որ հրթիռային շարժիչի աշխատանքային հատկությունները հասել են առաջատար միջազգային մակարդակի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանը պատրաստվում է ավելի քան 40 տիեզերական արձակում իրականացնել 2021 թվականին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան