Ադրբեջանում նշվում է Կանանց միջազգային օրը

09:00   08 Մարտ 2021    661

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը:

Կլարա Ցետկինը 1910 թ. օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսում, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ադրբեջանում այս տոնը նշվում է 1917 թվականից: 1998 թ. Ադրբեջանում ստեղծվել է Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների հարցով պետական կոմիտե: Ադրբեջանը ներկայացված է Եվրոպայի Խորհրդի կանանց բյուրոյում, ՄԱԿ-ի կանանց հարցերով հանձնաժողովի լիիրավ անդամ է:

1995 թ. Ադրբեջանը միացել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային:

Կանայք կազմում են Ադրբեջանի բնակչության 50,1%-ը, և 2021 թ. սկզբի տվյալներով՝ նրանց թիվը կազմում է 4 մլն 999,1 հազար մարդ, Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ՝ «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը հայտնել են Պետական վիճակագրական կոմիտեում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները