Թուրքիայում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված «Bayraktar TB2» անօդաչուները

10:07   08 Մարտ 2021    274

Թուրքիայում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված «Բայրաքթար» ՏԲ2 անօդաչուների առաջին խմբաքանակը:

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ն՝ հղում անելով ժողովրդական պատգամավոր Իգոր Կոպիտինին, հավաքման աշխատանքներն արվում են Ստամբուլի Baykar Defense ձեռնարկությունում: Պատգամավորի խոսքով՝ այսօր Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի հետ միասին ստուգումներ են իրականացրել Ստամբուլի գործարարնում՝ վերահսկելով արտադրության ընթացքը:

Վերջինս ընդգծել է, որ թուրքական կողմը կատարում է Ուկրաինայի հետ կնքված պայմանագրի իր պարտականությունները:

«Այդ եզակի հնարավորությունը կուժեղացնի մեր երկրի պաշտպանունակությունը, ինչպես նաև կընդլայնի երկու երկրի պաշտպանական արդյունաբերության ներկայությունն արատքին շուկաներում»,- շեշտել է Կոպիտինը:

Ուկրաինան նախատեսում է Թուրքիայում 12 «Բայրաքթար» համալիրներ գնել, ինչի մասին հայտնի էր դարձել 2020 թվականի հոկտեմբերին: Համալիրներից յուրաքանչյուրն ունի 4 հետախուզական-հարվածային անօդաչուներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայրաքթար  


Վերնագիրի այլ պիտակները