Հնդկաստանը Իրանին մեղադրել է Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյունի համար

10:36   08 Մարտ 2021    284

2021-ի հունվարին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատու են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման ուժերը։

Հետաքննության ընթացքում նման եզրակացության են հանգել Հնդկաստանի հակաահաբեկչական գերատեսչությունները, հայտնել է The Hindustan Times թերթը՝ իր աղբյուրներին հղումով։

Ինչպես պնդում են փորձագետները, «Իրանն ահաբեկչություն է ծրագրել, և այն իրականացրել է տեղի շիաների միավորման ներկայացուցիչների օգնությամբ»։

«Այն փաստը, որ ռումբը ոչ մեծ հզորության էր և մարդկային զոհերի չէր հանգեցնի, հավանաբար, պայմանավորված էր բարեկամ երկրի՝ Հնդկաստանի հետ հարաբերությունները փչացնելու իրանցիների մտավախությամբ»,- հրատարակությունը մեջբերել է հնդիկ փորձագետի խոսքը:

Ինչպես նշում է թերթը, դեպքի վայրում նաև հայտնաբերվել է Հնդկաստանում Իսրայելի դեսպանին հասցեագրված նամակ: Դրանում հեղինակը դիվանագետին ահաբեկիչ է անվանում։

Հիշեցնենք, որ Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյունը տեղի էր ունեցել հունվարի 29-ին։ Ոչ ոք չէր տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները