Սիրիայում ավտոմեքենաներ են պայթել. կան տասնյակ զոհեր

12:06   08 Մարտ 2021    228

Սիրիայի Համա նահանգում ականների վրա երկու ավտոմեքենայի պայթյունի հտևանքով 18 մարդ է զոհվել:

«Համա նահանգի արևելքում՝ Վադի Ալ-Ազիբ շրջանում գտնվող Սալամիա քաղաքում,ահաբեկիչների ականների վրա երկու աավտոմեքենա է պայթել, զոհվել է 18 մարդ, ևս երեքը վիրավորվել է», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ տուժածները լուրջ վնասվածքներ են ստացել:

Բացի այդ, Սալամիա քաղաքից արևելք գտնվող Ռասմի Ալ-Ահմար և Խադջա գյուղերում ականի պայթյունի հետևանքով ևս մի քանի մարդ է զոհվել, կա մոտ 20 վիրավոր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները