Դասոն զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները:
«Օլիվիե Դասոն սիրում էր Ֆրանսիան: Արդյունաբերության ղեկավար, օրենսդիր, ընտրված պաշտոնյա, պահեստային սպա։ Նա իր կյանքում երբեք չի դադարել ծառայել մեր երկրին և գնահատել երկրի հարստությունը: Նրա հանկարծակի մահը մեծ կորուստ է», - գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում:
Reuters լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ, Դասոյի մահվան ելքով ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել Նորմանդիայում: Զոհվել է նաև մասնավոր ուղղաթիռի օդաչուն:
Օլիվիե Դասոն Dassault Aviation-ի հիմնադիր Մարսել Դասոյի թոռն է: Դասոյի ընտանիքինէ պատկանում Dassault Group-ը և Le Figaro թերթը: Forbes-ը Օլվիեր Դասոյի կարողությունը գնահատում է 7,3 միլիարդ դոլար։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ֆրանսիա